Սահարա անապատում գիտնականները հայտնաբերել են շուրջ 10 000 տարեկան ձկան մնացորդներ

13:38   22 Փետրվար 2020    332

Սահարայի անապատում գիտնականները հայտնաբերել են լոքոյի մնացորդներ, որն ապրել է այդ տարածաշրջանում վաղ հոլոցենային ժամանակաշրջանում (մ.թ.ա. 10 200-4650թթ.),-հաղորդում է HighTech-ը:

Այժմ Տադրարտ Ակակուսը, որը տեղակայված է այժմ Սահարա անապատում Լիբիայում, անկյանք շրջան է: Սակայն հնագետների գտածոները ցույց են տալիս, որ վաղ հոլոցենային ժամանաշրջանում այդ տարածքը բավականին հարուստ էր ջրով, եւ, որպես հետեւանք, նաեւ կյանքով: Այդ մասին վկայում են ե՛ւ վաղ մարդկանց բազմաթիվ բնակավայրերը, ե՛ւ տարատեսակ ֆաունան, որի հետքերը հնագետներին հաջողվել է հայտնաբերել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այդ տարածքում գիտնականների պեղումների արդյունքում հայտնաբերված կենդանիների մնացորդների մեծ մասը պատկանում է ձկներին (շուրջ 80 տոկոսը): Մնացած քարացուկների 19 եւ 1 տոկոսը պատկանում է կաթնասուններին եւ խեցեմորթներին:

Հայտնաբերված մնացորդների տարիքի անալիզը ցույց է տվել, որ այդ տարածաշրջանում ձկան քանակը ժամանակի ընթացքում պակասել է: Հետազոտության արդյունքները վկայում են, որ այդտեղ հին մարդիկ սկզբում սնվել են հիմնականում ձկներով, այնուհետեւ կենտրոնացել են որսի եւ անասնապահության վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սահարա  


Վերնագիրի այլ պիտակները