Ռազմական գործողության ընթացքում Նիգերում ոչնչացվել է 120 ահաբեկիչ

14:18   22 Փետրվար 2020    334

Նիգերի և Ֆրանսիայի զինված ուժերը Նիգերի հարավ-արևմուտքում համատեղ ռազմական գործողության ընթացքում, որը սկսվել է փետրվարի 1-ին, ոչնչացրել են 120 ահաբեկչի, հայտնում էHayatsk.info-ն՝ հղում անելով Նիգերի պաշտպանության նախարարությանը:

Համաձայն Պաշտպանության նախարարության տվյալների՝ մինչև փետրվարի 20-ը Նիգերի և Ֆրանսիայի զինված ուժերին հաջողվել է «վնասազերծել 120 ահաբեկչի» Թիլաբերի շրջանում ՝ Մալիի և Բուրկինա Ֆասոյի հետ սահմանի մոտակայքում ռազմական գործողությունների ընթացքում:

Նաև զինված ուժերը առգրավել են պայթուցիկներ ստեղծելու սարքեր և մի քանի տրանսպորտային միջոցներ: Զորքերի շրջանում կորուստներ չեն գրանցվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նիգեր   Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները