Փորձելու են Թրամփի այցի պատվին Թաջ Մահալն ազատել գարշահոտությունից

15:12   22 Փետրվար 2020    301

Հնդկաստանում ակտիվորեն պատրաստվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ընդունելուն:

Երկրի իշխանությունները որոշել են 4 մետր բարձրությամբ պատ կառուցել, որ Թրամփը չտեսնի հետնախորշերը, որոնց կողքից անցնելու է նրա ավտոշարասյունը: Հիմա նրանք մտադիր են ազատվել հռչակավոր Թաջ Մահալի մերձակայքի սարսափելի հոտից, որը Թրամփն այցելելու է հաջորդ շաբաթ Հնդկաստանում երկօրյա շրջագայության ընթացքում, փոխանցում է Reuters-ը:

Գարշահոտը տարածվում է Յամունա գետի աղտոտվածության պատճառով, որը հոսում է հուշարձանի կողքից: Այս շրջանում ջրանցքների ցանցը կառավարող պաշտոնյան հայտարարել է, որ Յամունային ավելացնելու են եւս 17 մլն լիտր ջուր, որ փորձեն գարշահոտը վերացնել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դրանից բացի, ներկայումս ակտիվորեն մաքրում են Թաջ Մահալի պատերը եւ շատրվանները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Թաջ-Մահալ  


Վերնագիրի այլ պիտակները