Մեծ Բրիտանիայում կարգելվի վառել բուխարին ածխով եւ խոնավ փայտով

15:40   22 Փետրվար 2020    331

2023 թվականին Մեծ Բրիտանիայում կարգելվի բուխարիներն ու վառարանները վառելու համար ածխի ու խոնավ փայտի վաճառքը մթնոլորտում վնասակար արտանետումները կրճատելու համար, հաղորդում է Gazeta –ն՝ հղում անելով itv news-ին։

Շրջակա միջավայրի պահպանության ոլորտում փորձագետների տվյալներով՝ խոնավ փայտ եւ ածուխ վառելու պատճառով բրիտանացիների տանն արտազատվում են նյութեր, որոնք ներթափանցում են արյան եւ թոքերի մեջ ու առաջացնում լուրջ հիվանդություններ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նշվում է, որ վառարաններում եւ բուխարիներում վառելիքի այդ տեսակի այրման հետեւանքով արտանետումների քանակությունը Մեծ Բրիտանիայում երեք անգամ ավելին է՝ ի տարբերություն երկրում գոյություն ունեցող բոլոր ավտոմեքենաների։ Փորձագետների խոսքով՝ չոր փայտի օգտագործումը թույլ է տալիս բարելավել միլիոնավոր մարդկանց առողջությունը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները