Գիտնականները նոր խխունջ են հայտնաբերել և այն անվանել Գրետա Թունբերգի պատվին

16:34   22 Փետրվար 2020    303

Գիտնականները Բրունեյում խխունջների նոր տեսակ են հայտնաբերել և այն անվանել Craspedotropis gretathunbergae ի պատիվ շվեդ էկոակտիվիստուհի Գրետա Թունբերգի:

Այդ մասին հայտնել է Biodiversity Data Journal-ը։ Գիտնականները Բրունեյից, Նիդեռլանդներից, Մալայզիայից, Իտալիայից և Ֆրանսիայից խխունջների նոր տեսակ են հայտնաբերել ցիկլոֆորիդների ընտանիքից: Այդ տեսակը շատ զգայուն է երաշտների, ջերմաստիճանների առավելագույն մեծությունների և անտառների դեգեներացիայի նկատմամբ: Նկատի առնելով այն, որ այդ տեսակը, հավանաբար, ծանր կտանի կլիմայի փոփոխությունները, նրան որոշել են անվանել էկոակտիվիստուհու պատվին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Այս խխունջն անվանելով Գրետա Թունբերգի պատվին՝ մենք ընդունում ենք, որ նրա սերունդը պատասխանատվություն կկրի այն խնդրիրների լուծման համար, որոնք նրանք չեն ստեղծել»,- հայտարարել է Ջոնաթան Լիմը, որն առաջինն է հայտնաբերել նոր տեսակի ներկայացուցչին: Նրա խոսքը մեջբերում է EurekAlert հրատարակությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գիտնականներ  


Վերնագիրի այլ պիտակները