ԱՄՆ խոշորագույն բանկերից մեկը 3 միլիարդ դոլարի չափով տուգանք կվճարի

17:10   22 Փետրվար 2020    307

Ամերիկյան Wells Fargo բանկն իշխանությունների ներկայացրած պահանջների կարգավորման համար 3 միլիարդ դոլար գումարի չափով տուգանք կվճարի, հայտնում է CNBC-ի կայքը` հղում տալով վարկային կազմակերպության մամուլի հաղորդագրությանը:

Wells Fargo-ն պայմանագիր է կնքել ԱՄՆ արդարադատության նախարարության և Արժեթղթերի և շուկաների հանձնաժողովի հետ, որի համաձայն` պարտավորվում է 3 միլիարդ դոլար վճարել: Իր հերթին, Արդարադատության նախարարությունը 2002-2016 թվականներին բանկի կատարած խախտումների համար մեղադրանքներ չի առաջադրի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Wells Fargo-ի աշխատակիցներն առավել շատ հաճախորդներ ներգրավելու պահանջի պատճառով ավելի քան 3 միլիոն կեղծ հաշիվ են բացել: Կեղծ հաշիվների պահպանման համար բանկի իրական հաճախորդներն են վճարել:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները