Իտալիայում կորոնավիրուսից մահվան երկրորդ դեպքն է գրանցվել

18:03   22 Փետրվար 2020    313

Իտալիայում այսօր` փետրվարի 22-ին նոր COVID-19 կորոնավիրուսի պատճառով մահվան երկրորդ դեպքն է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 29-ի:

Մահացածն Իտալիայի հյուսիսային Լոմբարդիա շրջանի բնակչուհի էր, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Իտալիայում կորոնավիրուսից առաջին մահացածը 78 տարեկան տղամարդ էր, որը հոսպիտալացվել էր Վենետոյի շրջանում: Նրա հետ միասին հիվանդանոց է տեղափոխվել նաև վերջինիս 67-ամյա կինը` բարձր ջերմությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները