Ավելի քան 3500 տոննա. Հնդկաստանում ոսկու խոշոր հանքավայր է հայտնաբերվել

18:38   22 Փետրվար 2020    274

Երկրաբանները Հնդկաստանում ոսկու պաշարներ են հայտնաբերել, որոնք 5 անգամ գերազանցում են ամբողջ երկրի ոսկու պաշարները:

Ավելի քան 3500 տոննա ոսկի պարունակող երկու ոսկու հանքավայրերը հայտնաբերվել են Ուտտար-Պրադեշ նահանգի արևելյան Սոնբխադրա շրջանում: Գտնված ոսկու արժեքը կազմում է շուրջ 12 տրիլիոն ռուպի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ոսկու համաշխարհային խորհրդի տվյալներով՝ Հնդկաստանի ոսկու պաշարները կազմում են 626 տոննա: Եթե այս գնահատականները ճշմարտացի են, ապա Հնդկաստանը ոսկու պաշարների տվյալով կբարձրանա աշխարհում երկրորդ հորիզոնական:

Առաջին տեղում ԱՄՆ-ն է` 8133,5 տոննա ոսկու պաշարով, երկրորդ տեղում ներկայումս Գերմանիան է` 3366 տոննա ոսկու պաշարով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները