Samsung-ը 2 օրով կփակի իր գործարանը կորոնավիրուսով վարակված աշխատակցուհու պատճառով

18:15   22 Փետրվար 2020    331

Samsung Electronics ընկերությունը երկու օրով կփակի հարավկորեական Կյոնսան-Պուկտո նահանգի Կումի քաղաքում գտնվող իր գործարանը՝ կորոնավիրուսով վարակված աշխատակցուհու պատճառով:

Ըստ աղբյուրի՝ կորոնավիրուսով ընկերության 28-ամյա աշխատակցուհին ենթադրաբար վարակվել է իր ընկերոջից, որը փետրվարի 9-ին և 16-ին այցելել է «Սինչխոնչժի» աղանդավորական եկեղեցի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Փետրվարի 22-ին գործարանի աշխատակիցներին հաղորդագրություն է ուղարկվել, որ գործարանը չի աշխատի մինչև փետրվարի 24-ը: Մինչև փետրվարի 25-ը կարգելվի մուտքը այն հարկաբաժին, որտեղ աշխատել է 28-ամյա աղջիկը: Գործարանի աշխատակիցներին խորհուրդ են տվել չայցելել հասարակական վայրեր և կրել դիմակներ:

Ենթադրվում է, որ վարակի շղթան սկսվել է «Սինչխոնչժի» աղանդավորական եկեղեցու 61-ամյա այցելու կնոջից, որը հրաժարվել էր կորոնավիրուսի թեստ անցնել: Հիվանդ վիճակում նա այցելել է այդ եկեղեցի, որտեղ ավելի քան 1000 մարդ է եղել: Հաղորդվում է, որ այս եկեղեցու անդամներից կորոնավիրուսով վարակվելու 231 դեպք է գրանցել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները