Հարին և Մարքլը չեն կարողանա օգտագործել SussexRoyal ապրանքանիշը

18:26   22 Փետրվար 2020    278

Արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը կդադարեն օգտագործել SussexRoyal ապրանքանիշը՝ դրա անվան մեջ «թագավորական» բառի պատճառով։

Նրանց ներկայացուցիչը նշել է, որ Մեծ Բրիտանիայի օրենքները, որոնք կարգավորում են «արքայական» տերմինի օգտագործումը, թույլ չեն տալիս զույգին շարունակել օգտագործել այդ անունը՝ արքայական պարտականությունների կատարումից հրաժարվելուց հետո: Նա հավելել է, որ ապրանքանիշի գրանցման համար նախկինում ներկայացված հայտը հետ է կանչվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սասեքսի դուքսն ու դքսուհին կդադարեցնեն ապրանքանիշի օգտագործումը աշխարհի բոլոր շրջաններում՝ սկսած 2020թ․ գարնանից։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները