Ֆրանսիայում փակվում է երկրի ամենահին ատոմակայանը

19:05   22 Փետրվար 2020    332

Ֆրանսիայի ամենահին ատոմակայանը փակվում է: Ֆեսենհայմ ԱԷԿ-ի երկու էներգաբլոկներից առաջինի սարքավորումներն անջատվել են շաբաթ օրը` փետրվարի 22-ի առավոտյան:

Միջուկային ռեակտորի ապամոնտաժումը կսկսվի 2025 թվականից եւ կարող է տեւել մինչեւ 2040 թվականը: Գերմանիան եւ Ֆրանսիան պայմանավորվել են տարածաշրջանում տեխնոպարկ բացել, ինչի համար 1 միլիոն եվրո է նախատեսված, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Իսկզբանե, դադարեցնել ԱԷԿ-ի շահագործումը նախատեսվում էր մինչեւ 2016-ի վերջ: Ատոմային էներգիայի հակառակորդները Գերմանիայից, Ֆրանսիայից եւ Շվեյցարիայից երկար ժամանակ պահանջում էին փակել էլեկտրակայանը, որը գտնվում է Գերմանիայի հետ սահմանից 1 կմ հեռավորության վրա: Այս ատոմակայանի ռեակտորները գործարկվել են 1977 թվականին, եւ դրա վրա բազմիցս անսարքություններ են եղել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները