Մորեխներն Աֆրիկայից հետո սկսել են գրոհել Եմենը և Ս. Արաբիան՝ ոչնչացնելով արոտավայրերն ու բերքը

19:47   22 Փետրվար 2020    372

Աֆրիկայում սովորական դարձած տեսարանը՝ բազմաթիվ մորեխներով լի երկինքը, կարելի է տեսնել արդեն Միջին Արևելքի երկրներում:

Ինչպես հաղորդում է Euronews-ը, աֆրիկյան երկրներում, ինչպես օրինակ՝ Ուգանդայում, Քենիայում, Սոմալիում հացահատիկի բերքն ու արտովայրերը ոչնչացրած մորեխները պարսերով հասել են Եմեն և Սաուդյան Արաբիա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես երևում է համացանցում հայտնված տեսանյութերից, մարդիկ իրենք էլ հազիվ են փախչում մորեխների հարձակումից: Իսկ դաշտերում իրենց բերքը փրկելու համար տարբեր մեթոդների են դիմում միջատներին քշելու համար: Նրանցից ոմանք միջատների դեմ պայքարում են հատուկ թունաքիմիկատներով, ոմանք էլ ուժեղ ձայնի և աղմուկի միջոցով են փորձում վախեցնել մորեխներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները