Իտալական քաղաքը փակվել է կորոնավիրուսի 6 հաստատված դեպքից հետո

19:52   22 Փետրվար 2020    289

Իտալիայի հյուսիսում գտնվող Կոդոնո քաղաքում 5 օրով փակվում են բարերը, դպրոցները, գրասենյակներ՝ պայմանավորված կորոնավիրուսով վարակվելու 6 դեպքի արձանագրմամբ:

Կոդոնո քաղաքը, որը 15 000 բնակչություն ունի, գտնվում է Միլանից մոտ 60 կմ հեռավորությամբ՝ Լոմբարդիա նահանգում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ հաստատված հիվանդներից մեկի վիճակը ծանր է. 38-ամյա տղամարդն ինտենսիվ հսկողության տակ է գտնվում:


Ոչ պաշտոնական տեղեկություններով Լոմբարդիայում 14 մարդ է վարակվել կորոնավիրուսով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել Իտալիայում կորոնավիրուսից մահացության երկրորդ դեպքի մասին: Երկու դեպքն էլ գրանցվել է Լոմբարդիա նահանգում:

Վերջին տվյալներով՝ Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 2345-ի, վարակված է 75,891 մարդ, ապաքինվել է 20,659 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները