Բրիտանիան Ճապոնիայում կայանած «Diamond Princess» զբոսանավից տարհանել է 32 հոգու

20:13   22 Փետրվար 2020    285

Մեծ Բրիտանիան իր և եվրոպական երկրների 32 քաղաքացու տարհանել է Ճապոնիայի Յոկոգամա նավահանգստում կայանած «Diamond Princess» զբոսանավից:

Ինքնաթիռը, որի մեջ գտնվել են բրիտանացի և եվրոպացի զբոսաշրջիկները, Ճապոնիայից մեկնել է փետրվարի 21-ի երեկոյան, իսկ Միացյալ Թագավորությունում վայրէջք է կատարել շաբաթ օրը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Բրիտանիան «Diamond Princess» զբոսանավից տուն է հասցրել իր և Եվրոպայի երկրների 32 քաղաքացիներին: Շնորհակալություն մեր գործընկերներին և բժիշկներին, որոնք ուղեկցել են նրանց թռիչքի ընթացքում»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Բրիտանիայի Արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները