Եգիպտոսի դատարանը արդարացրել է երկրի նախկին նախագահի որդիներին

21:52   22 Փետրվար 2020    383

Եգիպտոսի դատարանը արդարացրել է նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի որդիներին, ովքեր մեղադրվում էին ֆոնդային շուկայում մանիպուլյացիայի մեջ:

Այս գործով ամբաստանյալները Մուբարաքի որդիներ Ալաան եւ Գամալն են: Ըստ մեղադրանքի` նրանք գիտեին, որ տեղական բանկերից մեկով հետաքրքրված է Պարսից ծոցից մի խոշոր ներդրող, եւ այս քայլը, հավանաբար, հանգեցրել էր բաժնետոմսերի արժեքի կտրուկ բարձրացմանը:

Կահիրեի քրեական դատարանն այս գործով արդարացրել է նաեւ վեց այլ ամբաստանյալների, ընդ որում, յոթերորդը մահացել էր դատաքննության տարիներին, որը սկսվել է 2011 թվականից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գործակալությունը նշում է, որ քրեական դատարանի որոշումը կարող է բողոքարկվել բարձրագույն ատյաններում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները