Կորոնավիրուսից առաջին մահն է գրանցվել Իտալիայում

22:22   22 Փետրվար 2020    328

Նոր տիպի կորոնավիրուսով վարակվածության մահացու ելքի առաջին դեպքն է գրանցվել Իտալիայում:

78-ամյա մի տղամարդ, որը գտնվում էր Վենետոյի շրջանի Պադուա քաղաքի մերձակայքում գտնվող հիվանդանոցում, մահացել է նոր տեսակի կորոնավիրուսից: Նրա 67-ամյա կինը նույնպես հոսպիտալացվել էր բարձր ջերմությամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Տեղական իշխանությունները հրավիրել են ճգնաժամային բաժանմունք, որոշվել է 5-6 օրով փակել հիվանդանոցը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները