Մոսկվայում աղբատար բեռնատարը կողաշրջվել է մեքենայի վրա

22:42   22 Փետրվար 2020    340

Մոսկվայի կենտրոնում շինարարական աղբ տեղափոխող բեռնատարի թափքն ընկել է տաքսի ծառայության մեքենայի վրա:

Ականատեսի խոսքով՝ բեռնված աղբատար կոնտեյներն ընկել է մեքենայի վրա Բոլշոյ Տուլսկի փողոցի շրջադարձի հատվածում: Երթևեկությունը պատահարի շրջանում բավականին բարդացել է կատարվածի հետևանքով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային պարեկային ծառայության աշխատակիցներն ու շտապ օգնության հաշվարկը:

Պետավտոտեսչությունից հայտնել են, որ ոչ ոք չի տուժել, սակայն երթևեկությունը վերակագնել դեռ չի հաջողվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները