Թրամփը Բոլթոնին մեղադրել է դավաճանության մեջ եւ սպառնացել խանգարել նրա գրքի հրատարակմանը․ աղբյուր

09:02   23 Փետրվար 2020    294

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը խոսել է ազգային անվտանգության հարցերով իր նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի գրքի առաջիկա հրատարակման մասին, գրում է Independent-ը՝ հղում կատարելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։

Նրանք նշել են, որ Թրամփը Բոլթոնին անվանել է «դավաճան»՝ ընդգծելով, որ այն ամենը, ինչ ինքը պատմել է Բոլթոնին, համարվում է գաղտնի տեղեկատվություն, եւ հայտարարել է, որ կարգելափակի գրքի հրատարակումը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նշվում է, որ Թրամփի արձագանքը տարբերվում է Սպիտակ տան պաշտոնական դիրքորոշումից։

Ավելի վաղ Ազգային անվտանգության խորհուրդը նախազգուշացրել էր Բոլթոնին, որ գրքի սեւագրում պարունակվում է «զգալի քանակով գաղտնի տեղեկատվություն, իսկ տեղ-տեղ՝ նույնիսկ հույժ գաղտնի», սակայն խոստացել էր օգնել նրան վերանայել ձեռագիրը եւ որքան հնարավոր է արագ առաջ շարժվել։

Սակայն ԱՄՆ նախագահը պնդում է, որ Բոլթոնի գիրքը, որը պատմում է Սպիտակ տանը Թրամփի գործունեության մասին, չպետք է հրատարակվի մինչեւ ընտրությունները, որոնք կանցկացվեն նոյեմբերին։

Բացի այդ, Թրամփը իր իրավաբաններին հայտարարել է, որ Բոլթոնին չի կարելի թույլ տալ հրատարակել որեւէ բան, ինչը վերաբերում է ազգային անվտանգության թեմայով իր հետ շփմանը, քանի որ այդ բոլոր վկայությունները գաղտնի են։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Բոլթոն  


Վերնագիրի այլ պիտակները