Թրամփը չի ցանկացել տեսնել ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակված ամերիկացիներին

09:20   23 Փետրվար 2020    285

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վրդովվել է խորհրդականների որոշումից՝ ըստ որի՝ թույլատրվում է կորոնավիրուսով վարակված ամերիկացիներին վերադառնալ երկիր:

Այդ մասին հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով ԱՄՆ առաջնորդի վարչակազմի աղբյուրները:

Ըստ աղբյուրի՝ Թրամփը վստահ էր, որ Diamond Princess զբոսանավում COVID-19 վարակված ԱՄՆ քաղաքացիները կմնան կարանտինում արտերկրում: Սկզբում նախագահին զեկուցել են, որ ամերիկացիներին երկու ինքնաթիռով տարհանելու են իրենց հայրենիք, իսկ կորոնավիրուսով հիվանդները կմնան Ճապոնիայում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի ուշ Պետդեպարտամենտը և ԱՄՆ առողջապահության նախարարության ներկայացուցիչները որոշել են գաղտնի կերպով վերադարձնել ԱՄՆ 14 վարակված քաղաքացիներին և տեղավորել նրանց մեկուսարաններում: Երբ Թրամփը տեղեկացել է, որ վարակվածները տեղափոխվում են Միացյալ Նահանգներ, զայրացրել է՝ ասելով, որ այդ որոշումը կարող է վնաս հասցնել COVID-19-ի բռնկումը զսպելու վերաբերյալ իր ծրագրերին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները