Դանիայում մահացել է հանրահայտ Lego մարդուկի հեղինակը

09:34   23 Փետրվար 2020    329

Դանիայում 78 տարեկան հասակում մահացել է հանրահայտ LEGO մարդուկի հեղինակ Յենս Նիգարդ Կնուձենը:

Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում տալով «Ֆրանս պրես» գործակալությանը:

Յենս Նիգարդ Կնուձենը ավելի քան 30 տարի եղել է դանիական Lego Group ընկերության դիզայները, զբաղվել է զարգացնող խաղալիքների և կոնստրուկտորների արտադրությամբ: Հենց նա է դարձել նախորդ դարի 70-ականներին հայտնված և մեծ տարածում գտած, շարժվող ձեռքերով և ոտքերով փոքրիկ մարդուկի հեղինակը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գործակալության տվյալներով՝ Կնուձենը մահացել է չորեքշաբթի Դանիայի արևմուտքում գտնվող խնամքի կենտրոնում: Նրա մահվան պատճառ է դարձել կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Lego  


Վերնագիրի այլ պիտակները