Իրանի մի շարք նահանգներում կորոնավիրուսի պատճառով փակվել են բոլոր ուսումնական հաստատությունները

09:43   23 Փետրվար 2020    332

Իրանի մի շարք շրջաններում, որտեղ կորոնավիրուսով վարակվելու դեպքեր են գրանցվել, փակվել են ուսումնական հաստատությունները, այդ թվում՝ բոլորը Կում նահանգում:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ իշխանությունների այս որոշումը կոչված է թույլ չտալու հիվանդության տարածումը:

Կում նահանգի իշխանությունները, որտեղ արձանագրվել են վիրուսով վարակման առաջին և ամենամեծ թվով դեպքերը, որոշել են, որ բոլոր դպրոցներն ու համալսարանները կփակվեն երկու օրով՝ կիրակի և երկուշաբթի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մեկ շաբաթով դասընթացները հետաձգելու որոշում է կայացվել Մարքազի կենտրոնական նահանգում, որտեղ գտնվում է Արաք քաղաքը, որտեղ նույնպես տարածվում է կորոնավիրուսը:

Իրանական հեռուստաընկերությունը հայտնել է նաև Գիլյան քաղաքում մինչև չորեքշաբթի դպրոցների փակման մասին: Երկու օրով ուսումնական հաստատությունները փակվել են նաև Գոլեսթան նահանգում:

Իրանի մշակույթի նախարարությունը հայտարարել է երկրի ողջ տարածքում մինչև փետրվարի 28-ը նախատեսված մշակութային միջոցառումների չեղարկման մասին: Վերջին տվյալների համաձայն՝ Իրանում կորոնավիրուսով վարակվել է 28 մարդ, որոնցից հինգը մահացել են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները