Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 20 չվերթ է հետաձգվել և չեղարկվել

09:58   23 Փետրվար 2020    320

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 20 չվերթներ են հետաձգվել և չեղարկվել:

Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Яндекс. Расписания» հավելվածին:

Մոսկվայի ժամանակով 23:21-ին, «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 6 և չեղարկվել 3 չվերթ: «Դոմոդեդովո»-ում հետաձգվել է 5, և չեղարկվել 4 չվերթ: Եվս 5 չվերթ հետաձգվել է «Շերեմետևոյում», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ժուկովսկ»-ում թռիչքների ուշացումների կամ չեղարկման մասին տեղեկություն չի հաղորդվում: Ներկայումս ուշացումների և չեղարկումների պատճառը հայտնի չէ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները