Զբոսաշրջիկը մահացավ աշխարհի նոր հրաշալիք այցելության ժամանակ

10:26   23 Փետրվար 2020    334

Իտալիայից ժամանած զբոսաշրջիկը մահացել է Հորդանանում մի վայր այցելելիս: Այդ մասին հայտնում է Mirror-ը:

Միջադեպը տեղի է ունեցել հին Պետրա քաղաքի տարածքում, որը համարվում է աշխարհի նոր հրաշալիքներից մեկը: Երբ 32-ամյա տղամարդը շրջում էր տեսարժան վայրերով, ժայռից մի քար պոկվեց ու ընկավ գլխին: Զբոսաշրջիկը մահացավ տեղում: Պետրայի զբոսաշրջության զարգացման վարչակազմի տվյալներով՝ ժայռաբեկորը հավանաբար պոկվել է հորդառատ անձրևների պատճառով, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

2019 թվականի նոյեմբերին Թաիլանդում մի զբոսաշրջիկ սելֆի անելիս ընկավ 80 մետր բարձրության վրա գտնվող ջրվեժից և մահացավ: 33-ամյա ֆրանսիացի Բաստիան Պալմիրը անցել էր ցանկապատից՝ Սամուի կղզում «Նամուան-2» ջրվեժի ֆոնի վրա նկարվելու համար: Մինչ Պալմիրը լավ կադրի հարմար ռակուրս էր փնտրում, սայթաքեց, ընկավ և ջախջախվեց ջրի միջի սուր քարերի վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները