Իտալիայում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 79 դեպք

10:49   23 Փետրվար 2020    262

Իտալիան նոր տեսակի կորոնավիրուսով վարակված մարդկանց թվով Եվրոպայում առաջին տեղում է:

Բացի դա, այն տարածաշրջանում առաջին երկիրն է, որտեղ գրանցվել են նաև մահվան ելքով դեպքեր: Այս մասին հայտնել է Աոողջապահության համաշխարհային կազմակերպության գործադիր կոմիտեի անդամ Վալտեր Ռիչարդին, փոխանցում է ANSA-ն:

Իր խոսքով՝ վարակման դեպքերի թիվը երկրում գերազանցում է 50-ը, և վարակվածներից ոչ ոք չի եղել Չինաստանի համաճարակային գոտում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ նոր տեսակի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերը գրանցվել են Միլանում և Թուրինում: Նաև հաղորդվ ում է, որ Պադուա քաղաքում 450 մարդ մեկուսացված է: Հիվանդանոցում, որտեղ նրանք գտնվում են, մեկուսացվածներից 300-ը պացիենտներ են, իսկ 150-ը՝ հաստատության աշխատակիցներ:

Լրագրողների տվյալներով՝ ներկայումս Իտալիայում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով զոհվել է 2 մարդ՝ 78-ամյա մի տղամարդ, ինչպես նաև տարեց կին: RT-ի տեղեկացմամբ՝ Իտալիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Անջելո Բորելիի խոսքով՝ երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 79-ով: Նրա խոսքով՝ վարակման դեպքեր են գրանցվել Իտալիայի 5 տարբեր շրջաններում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները