ԱՄՆ-ում աղքատներին կվերաբնակեցնեն շքեղ բնակարաններում

11:02   23 Փետրվար 2020    287

Նյու Յորքի իշխանությունները նոր միջոցներ են ձեռնարկել ապաստարանները բեռնաթափելու և անօթևանների թվաքանակի աճը վերահսկելու համար:

Կառուցապատողները հարկային արտոնություններ կստանան, եթե ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին բնակարանով ապահովեն: Այդ մասին հայտնում է Bloomberg-ը:

Քաղաքային իշխանությունները ստանձնեցին աղքատների համար նոր բնակարանների վարձի ծախսերը, բայց նախ շահառուները ստիպված կլինեն մրցել այդ հնարավորության համար՝ մասնակցելով մատչելի բնակարանի վիճակախաղին: Ծրագիրը նախատեսված է ցածր եկամուտ ունեցող տնանկ ընտանիքների համար: Նրանք կտեղավորվեն Նյու Յորքի էլիտար տարածքում գտնվող դատարկ բնակարաններում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բնակարանային զարգացման և պահպանության վարչության ներկայացուցիչ Մեթյու Քրիգանն ասաց, որ այս ծրագիրը նախատեսված չէ անօթևանների համար, քանի որ նրանց լրացուցիչ սոցիալական ծառայությունների և կառավարության աջակցության կարիք ունեն: Ցածր եկամուտ ունեցող ընտանիքներն աստիճանաբար կազատեն տեղերն ապաստարաններում, որտեղ արդեն հնարավոր կլինի տեղավորել փողոցում ապրողներին:

Պետական ծրագիրը տարածվում է միայն այն շենքերի վրա, որոնցում բնակարանները նախատեսված են միջին եկամուտ ունեցող վարձակալների համար. միայնակ մարդկանց, որոնց եկամուտը չի գերազանցում տարեկան 97 հազար դոլարը կամ 125 հազար դոլար ընդհանուր եկամուտ ունեցող ընտանիքների համար: Ներկայումս Նյու Յորքում այսպիսի մոտ 200 թափուր բնակարան կա: Գրեթե բոլորը Մանհեթենում են՝ քաղաքի կենտրոնից ոչ հեռու: Այս տարածքում մեկսենյականոցի վարձույթը ամսական կազմում է 1912-2717 դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները