Cadillac-ը կներկայացնի իր առաջին էլեկտրամոբիլը

11:14   23 Փետրվար 2020    245

Cadillac-ի պատմության մեջ էլեկտրական ուժային սարքով առաջին մոդելն առաջիկայում կներկայացվի Նյու Յորքի ավտոսրահում, գրում է Motor-ը։

Ավտոմեքենաների դիլերների ազգային ասոցիացիայի հերթական համագումարում Cadillac-ի ղեկավար Սթիվ Քարլայլը պատմել է, որ առաջին էլեկտրամոբիլի շնորհանդեսը տեղի կունենա այս տարվա ապրիլին՝ Նյու Յորքի ավտոսրահում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Կդառնա արդյոք առաջին էլեկտրաքարի պրեմիերան Cadillac-ի հիմնական ցուցանմուշների մաս, թե այն կլինի առանձին միջոցառում, դեռեւս գաղտնիք է։ Թոփ-մենեջերը նաեւ նշել է, որ ապրանքանիշը մեծ ծրագրեր ունի՝ կապված ներքին այրման շարժիչներից էլեկտրամոբիլների անցնելու հետ։

«Մենք թեւակոխում ենք նոր տասնամյակ ներքին այրման շարժիչներով, իսկ դրանից պետք է դուրս գանք էլեկտրական ուժային սարքերով։ Սակայն դրա համար մենք ստիպված կլինենք որոշ ժամանակ գոյատեւել միաժամանակ ե՛ւ մեկով, ե՛ւ մյուսով»,- ասել է Քարլայլը։ Շրջանառվող լուրերի համաձայն, Cadillac-ի առաջին էլեկտրաքարը պետք է ներկայացվեր այս տարվա սկզբին՝ CES ցուցահանդեսում, սակայն շնորհանդեսը ստիպված են եղել հետաձգել, որովհետեւ անցյալ աշնան գործադուլների պատճառով քրոսովերը պատրաստ չի եղել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Cadillac  


Վերնագիրի այլ պիտակները