Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 2442-ի

11:37   23 Փետրվար 2020    288

Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 76 936-ի, որոնցից 2442-ը մահացել է, 22 888-ը բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցներից։

Այս մասին ասված է Չինաստանի առողջապահության պետական կոմիտեի հաղորդագրության մեջ, գրում ria.ru-ն։

«Առողջապահության հարցերով պետական կոմիտեն 31 նահանգներից (շրջաններից, կենտրոնական ենթակայության քաղաքներից) տեղեկություն է ստացել կորոնավիրուսի նոր տեսակի վարակման 76 936 հաստատված դեպքերի մասին, այդ թվում՝ 51 606 մարդ (10 968 մարդ գտնվում է ծանր վիճակում) ներկա պահին դեռևս հիվանդ է, 22 888 մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից, 2442-ը մահացել է»,- ասված է պետական կոմիտեի հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վերջին մեկ օրում ամբողջ երկրում գրանցվել է վարակման 648 նոր դեպք, հիվանդանոցներից դուրս է գրվել 2230 մարդ, մահացել՝ 97 մարդ։ Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները