Իրանի նախագահը հայտարարություն է արել

11:55   23 Փետրվար 2020    346

Թեհրանը պատրաստ է տարածաշրջանային անվտանգության հարցերով Եվրամիության հետ բանակցությունների։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ ևս մեկ անգամ հաստատելով միջուկային պայմանագրին հավատարիմ մնալու պատրաստակամությունը:

Ինչպես հետևում է Իրանի նախագահի կայքում տեղադրված հաղորդագրությունից, Ռոհանին այդ մասին ասել է Հոլանդիայի արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկի հետ հանդիպմանը, ով այցով գտնվում է Թեհրանում։

Իրանի նախագահի խոսքերով, Թեհրանը չի ձգտում միջուկային պայմանագրի տապալվելուն և Իրանի իշխանությունները չեն հրաժարվել Եվրոպայի հետ բանակցություններից։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   Ռոհանի  


Վերնագիրի այլ պիտակները