ԱՄՆ նախագահի թեկնածու Բերնի Սանդերսը հաղթել է փրայմերիզը Նեւադա նահանգում

12:17   23 Փետրվար 2020    388

Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված ԱՄՆ նախագահի թեկնածու Բերնի Սանդերսը հաղթել է փրայմերիզը (նախնական նախագահական ընտրությունները) Նեւադա նահանգում՝ ամրապնդելով իր դիրքերը որպես իր կուսակցությունից ներկայացված նախընտրական արշավի ֆավորիտ, հաղորդում է Associated Press-ը:

Սանդերսը հավաքել է ձայների 47 տոկոսը: Փրայմերիզում երկրորդը Ջո Բայդենն է, որը հավաքել է ձայների 23 տոկոսը: Ամփոփում է եռյակը Փիթ Բութիջիչը՝ ձայների 14 տոկոսով: Իր ընդդիմադրին ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շնորհավորանքն ինքնատիպ է. Թրամփն այդ թեմային թվիթ է նվիրել իր միկրոբլոգում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Թվում է՝ Խելագար Բերնիի մոտ ամեն ինչ լավ է հզոր Նեւադա նահանգում: Բայդենն ու մյուսները թույլ տեսք ունեն: Շնորհավորում եմ, Բերնի, եւ թույլ մի՛ տուր նրանց խլել դա քեզնից»,-գրել է ԱՄՆ նախագահը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները