Պուտինը, Մերկելը, Էրդողանը և Մակրոնը քառակողմ հանդիպում կունենան

12:23   23 Փետրվար 2020    540

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մարտի 5-ին Ստամբուլում տեղի կունենա քառակողմ գագաթաժողով՝ նվիրված սիրիական Իդլիբ նահանգում հակամարտության կարգավորմանը:

Գագաթնաժողովին կմասնակցեն Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը, ինչպես նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, գրում է CNN Turk-ը։

Մերկելը և Մակրոնը Պուտինին և Էրդողանին փետրվարի 20-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում առաջարկել են քառակողմ հանդիպում կազմակերպել Իդլիբի ճգնաժամի կարգավորման վերաբերյալ: Չորս երկրների առաջնորդները վերջին անգամ Սիրիայի հարցով գագաթնաժողով են անցկացրել 2018 թվականի հոկտեմբերին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել էին Իդլիբում տիրող իրավիճակը: Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել երկկողմ միջգերատեսչական խորհրդակցություններն Իդլիբի հարցում՝ լարվածության նվազեցման, խաղաղ կարգավորման և ահաբեկչական սպառնալիքի չեզոքացման համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   Մերկել   Էրդողան   Մակրոն  


Վերնագիրի այլ պիտակները