Թուրքիայում 7 մարդ է զոհվել թուրք-իրանական սահմանին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով

13:05   23 Փետրվար 2020    386

Ներկայիս Թուրքիայի արևելյան Վան նահանգում 7 մարդ է զոհվել Իրանի տարածքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, գրում է ria.ru-ն։

«Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 7 մարդ է զոհվել Վանի նահանգում, այդ թվում՝ երեք երեխա։ Հինգ մարդ վնասվածքներ է ստացել։ Փլատակների տակ դեռ մարդիկ կան»,- հայտնել է նա, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի Սալմաս քաղաքից 25 կմ հարավ-արևմուտքում, օջախի 10 կմ խորությամբ, 5.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ: Երկրաշարժը զգացվել է Երևանում՝ 3-4 բալ, Արարատի և Սյունիքի մարզերում՝ 3 բալ ուժգնությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները