Մեծ Բրիտանիան շուտով կսկսի իր քաղաքացիներին կապույտ անձնագրեր տրամադրել

14:16   23 Փետրվար 2020    354

Բրիտանացիները շուտով 30 տարվա ընթացքում առաջին անգամ կապույտ անձնագրեր կստանան Brexit-ից հետո, գրում է Evening Standard-ը:

Երկրի կառավարությունը հայտարարել է շապիկի կապույտ գույնին վերադարձի մասին, ինչը տեղի կունենա արդեն մարտի սկզբին` Միացյալ Թագավորության` Եվրամիությունից դուրս գալուց հետո, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այդպես, նոր կապույտ անձնագրերը կփոխարինեն այն փաստաթղթերին, որոնք Մեծ Բրիտանիայի քաղաքացիները ստացել են 1988 թվականին: Նշվում է, որ մինչեւ այս տարվա կեսը Մեծ Բրիտանիայի բոլոր քաղաքացիների անձնագրերը կապույտ կլինեն:

Նոր բրիտանական անձնագրերի դիզայնի մեկ այլ առանձնահատկությունը կլինի ծաղկային խորհրդանշանը փաստաթղթի շապիկի հետեւի մասում, որը խորհրդանշում է Անգլիան, Հյուսիսային Իռլանդիան, Շոտլանդիան եւ Ուելսը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները