Մոսկվայի ոստիկաններին չինացիների հետ աշխատելու ուղեցույց են բաժանել

15:23   23 Փետրվար 2020    361

Կորոնավիրուսը արդեն աշխարհի շատ երկրների բնակիչներին է ստիպել նյարդայնանալ։

Ինչ-որ տեղ փակում են սահմանները, ինչ-որ տեղ հիվանդանոցներ են կառուցում ու բժշկական դիմակներ բաժանում։ Մոսկվայում առայժմ վարակման դեպքեր չեն եղել, սակայն նախազգուշական միջոցներ արդեն նախաձեռնվում են։ «360»-ի տրամադրության ներքո է հայտնվել ուղեցույց, որը իրավապահ մարմիններում աղբյուրի խոսքերով՝ բաժանել են մոսկովյան ոստիկանության որոշ բաժանմունքներում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ուղեցույցի համաձայն՝ ոստիկանության աշխատակիցներն ունեն գործողությունների երեք տարբերակ, որոնք նրանք կարող են նախաձեռնել Չինաստանի քաղաքացիների հետ աշխատանքում։ Եթե իրավապահը կանգնեցնում է ՉԺՀ-ից արտասահմանցու, ապա առաջին հերթին պետք է լուսանկարի նրան, այնուհետեւ ստուգի փաստաթղթերը եւ դրանք նույնպես լուսանկարի։

Եթե փաստաթղթերում ամեն ինչ կարգին է, եւ չինացին եկել է Ռուսաստան ավելի քան երկու շաբաթ առաջ, ապա անհանգստանալու պատճառ չկա։ Արտասահմանցուն կցանկանան լավ օր եւ բաց կթողնեն։

Ավելի լուրջ սցենար է սպասվում նրանց, ով 14 օրից քիչ է երկրում գտնվում։ Այդ դեպքում ոստիկանները պարզում են ՉԺՀ քաղաքացու անձը եւ հայտնում նրա մասին միասնական քոլ-կենտրոնին։ Եթե արտասահմանցին ունի կարանտինի ցուցում, ապա պարեկապահակային ծառայությունը մարդու հարկադիր մեկուսացման արձանագրություն է կազմում։ Նրան ուղարկում են վերականգնման կենտրոն։

Եթե նման ցուցում չկա, ապա շտապօգնություն են կանչում։ Բժիշկները պետք է զննեն արտասահմանցուն, վերցնեն անհրաժեշտ անալիզները եւ ուղարկեն նրան տուն՝ կարանտինի։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները