ԱՄՆ-ում ուժի մեջ կմտնի գրին քարտ ստանալու նոր կարգը

17:52   23 Փետրվար 2020    294

Ամերիկյան իշխանությունները երկուշաբթի օրվանից կկարողանան գործել ԱՄՆ-ում մշտական կացության թույլտվության (գրին քարտ) տրամադրման նոր կարգերի շրջանակում, այս մասին հայտնում են Սպիտակ տան մամուլի ծառայությունից, գրում է РИА Новости-ն:

Նոր կարգերը նախատեսում են պետական նպաստների ակնկալիք ունեցող դիմումատուների նկատմամբ պահանջների խստացում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ներքին անվտանգության նախարարությունը կկարողանա նոր օրենսդրությունը կիրառել երկուշաբթի: Դրա համաձայն՝ մեր հասարակության նոր անդամները պետք է ֆինանսապես ինքնուրույն լինեն»,- ասվում է Սպիտակ տան հաղորդագրությունում:

Նախորդ տարվա հոկտեմբերին կասեցվել էր ԱՄՆ վարչախմբի որոշումը, որը կօգներ միգրացիոն ծառայություններին մերժել ցածր եկամուտ ունեցող, գրին քարտ շահած կամ վիզա ստանալու համար դիմած միգրանտներին, որոնք կառավարության կարծիքով, կարող են ԱՄՆ հարկատուների համար ծանր բեռ դառնալ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները