National Interest-ը նշել է մարդկությունը ոչնչացնելու ունակ ատոմային սուզանավերը

13:19   23 Փետրվար 2020    408

Աշխարհում գոյություն ունեն հինգ գործող կամ նախագծվող ատոմային սուզանավեր, որոնք ունակ են ոչնչացնելու մարդկությանը կամ նրան մոտեցնելու աշխարհի վերջին, գրել է The National Interest-ը:

Ամերիկյան հանդեսը հիշեցնում է, որ սառը պատերազմի թեժ շրջանում ամերիկյան Ohio սուզանավը կարող էր «մի քաղաքի չափ՝ մինչև 288 թիրախ, ռադիոակտիվ մոխրի վերածել կես ժամից էլ պակաս ժամանակում»: Մյուս մահաբեր սուզանավը համարվում է Columbia տիպի ամերիկյան հեռանկարային ատոմային սուզանավը, որի կառուցումը պետք է սկսվի 2020 թվականին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այնուհետև հանդեսը հիշատակում է 955Ա նախագծի «Բորեյ-Ա» ատոմային սուզանավը, որը ռուսական ամենացածրաձայն սուզանավն է բալիստիկ հրթիռներով (Ռ-30 «Բուլավա-30»), 667ԲԴՌՄ նախագծի «Դելֆին» սուզանավը՝ հանդերձված Ռ-29ՌՄՈՒ2 «Սինևա» բալիստիկ հրթիռներով, և 885Մ նախագծի «Յասեն-Մ» սուզանավը՝ «Կալիբր» համալիրի 3Մ-14 թևավոր հրթիռներով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ատոմային-սուզանավեր  


Վերնագիրի այլ պիտակները