Բուլղարիայում 18 տարվա ընթացքում առաջին անգամ արգելվել է գեներալ Լուկովի հիշատակին նվիրված ազգայնականների քայլերթը

18:08   23 Փետրվար 2020    258

Ամեն տարի փետրվարին բուլղարացի ազգայնականները, չնայած տեղական իշխանությունների արգելքին, Սոֆիայում կազմակերպում են այսպես կոչված «Լուկովի քայլերթ» գեներալ Խրիստո Լուկովի պատվին, որը գլխավորել է Բուլղարական ազգային լեգիոնների միությունը 1932-1938 թվականներին, հաղորդում է DW-ը:

Այս տարի այդ քայլերթը չի կայացել առաջին անգամ 2003 թվականից ի վեր:

Այս տարի Բուլղարիայի մայրաքաղաքի քաղաքապետ Յորդանկա Ֆանդիկովայի կողմից արգելքի մասին լուրը հաստատել է նաեւ վարչական դատարանը:

Այդուհանդերձ բուլղարացի ծայրահեղ ազգայնականները հավաքվել էին փետրվարի 22-ին Սոֆիայում գեներալ Լուկովի տան մոտ, որտեղ նա սպանվել էր 1943 թվականի փետրվարի 13-ին պարտիզանների կողմից, նրա հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար: Մասնակիցներն իրենց հետ տարել էին ծաղիկներ, ծաղկեպսակներ եւ ջահեր: Dpa-ի տեղեկություններով՝ հավաքվածների շրջանում եղել են նաեւ ուրիշ եվրոպական երկրներից ծայրահեղ աջակողմյա ակտիվիստներ:

Ուրբաթ՝ փետրվարի 21-ին, Գերմանիայում ոստիկանությունը թույլ չէր տվել ինը ենթադրյալ աջ ծայրահեղականներին Դորտմունդի օդանավակայանից մեկնել Սոֆիա Լուկովի քայլերթին մասնակցելու համար: Նույն խմբի եւս 13 ճանապարհորդներին թույլ էին տվել նստել ինքնաթիռ, քանի որ նրանց դեպքում ոստիկանությանը չէր հաջողվել ապացուցել վերջիններիս՝ արգելված քայլերթին մասնակցելու մտադրությունը, հաղորդում է Ruhr24.de առցանց պարբերականը:

Համաձայն գերմանական օրենսդրության՝ ոստիկանությունն իրավունք ունի որոշ անձանց արգելել մեկնել որեւէ ուղեւորության, եթե նշանակետում նա կարող է անվտանգության սպառնալիք ներկայացնել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բուլղարիա  


Վերնագիրի այլ պիտակները