Թուրքիան չի կատարել Սոչիում ձեռքբերված Սիրիայի հարցով պայմանավորվածության դրույթները. Պեսկով

18:19   23 Փետրվար 2020    276

Անկարան դեռեւս չի կատարել Սիրիայի հարցով պայմանավորվածության դրույթները, որոնք ձեռք էին բերվել Սոչիում ավելի քան մեկ տարի առաջ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին կիրակի «Ռոսսիա-1» հեռուստաալիքի «Մոսկվա: Կրեմլ: Պուտին» հաղորդման եթերում տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Տվյալ դեպքում կարելի է միանշանակ խոսել այն մասին, որ դեռեւս չեն կատարվել Սոչիի պայմանավորվածությունները, որոնք ավելի քան մեկ տարի առաջ ստորագրվել են երկու նախագահների կողմից, եւ որոնցում ասվում է, որ հենց Թուրքիան պետք է ապահովի ծանր զինամթերքի դուրսբերումը, սահմանազատումը եւ այլն»,-ասել է նա:

«Ռազմական տեխնիկայի շատ վտանգավոր նմուշներ են հայտնվում նրանց ձեռքում: Եւ այդ ամենը, ցավոք, չի նպաստում իրավիճակի կարգավորմանը»,-նշել է Պեսկովը:

Փետրվարի սկզբում իրավիճակն Իդլիբում կտրուկ սրվել էր: Դա տեղի էր ունեցել, երբ ռուսական եւ թուրքական զինվորականները նախաձեռնել էին լռության ռեժիմ սահմանելու հերթական փորձը, սակայն ահաբեկիչները միայն ուժգնացրել էին իրենց հարձակումները: Չորեքշաբթի Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է գործադրել իր ողջ մարտական ուժը Իդլիբում գործողություններ անցկացնելու դեպքում: Նա նաեւ հայտարարել էր, որ նոր ռազմական գործողության սկիզբն Իդլիբում «միայն ժամանակի խնդիր է» եւ դա անցկացնելու համար բոլոր նախապատրաստական աշխատանքները կատարված են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պեսկով  


Վերնագիրի այլ պիտակները