Հնդկաստանում գտնված ոսկու քաշը չափազանցված էր

18:53   23 Փետրվար 2020    211

Հնդկական երկրաբանական ծառայությունը հերքել է երկրի ոսկու պաշարը հինգ անգամ գերազանցող ոսկու պաշարի հայտնաբերումը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասված է ծառայության թվիթերյան էջում:

Իրականում ակնկալվող ոսկու քաշը գնահատվում է ոչ թե երեք հազար տոննա, այլ 160 կիլոգրամ: «Երկրաբանական ծառայությունը չի գտել այդպիսի հսկայական քանակի ոսկի», – ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ The Times of India- ն հաղորդել էր, որ Հնդկաստանի Ութար Պրադեշ նահանգում հայտնաբերվել է երեք հազար տոննա ոսկի: Հայտնաբերված թանկարժեք մետաղի արժեքը գնահատվել է 12 տրիլիոն ռուփի (մոտ 13 միլիարդ դոլար), այն դեպքում, երբ Հնդկաստանի ամբողջ ոսկու պահուստը 626 տոննա է:

Անցյալ տարվա նոյեմբերին Համաշխարհային ոսկու խորհրդի հաշվարկների համաձայն, եթե ամբողջ աշխարհում հանքարդյունահանված ոսկին հալեցնեն, կստացվի խորանարդ, որի կողը կլինի 21 մետր: 2017-ի վերջին աշխարհում արդյունահանված ոսկու ընդհանուր զանգվածը կազմել է 190 040 տոննա: Արտադրությունն ամեն տարի բերում է լրացուցիչ 2,5-3 հազար տոննա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները