Տրիպոլիում մարտերի ժամանակ զոհվել է առնվազն 16 թուրք զինծառայող և ավելի քան 100 սիրիացի վարձկան․ լրատվամիջոցներ

19:04   23 Փետրվար 2020    236

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում մարտերի ժամանակ զոհվել է առնվազն 16 թուրք զինծառայող և ավելի քան 100 սիրիացի վարձկան, հաղորդում է ria.ru-ն՝ վկայակոչելով Լիբիայի ազգային բանակի (ԼՆԱ) Մարշալ Խալիֆա Հաֆթարի աղբյուրները:

«16 թուրք զինվորականներ և 100-ից ավելի սիրիացի վարձկաններ զոհվել են Տրիպոլիում տեղի ունեցած մարտերում»,-ասված է Sky News Arabia հեռուստաալիքի Twitter-ի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Լիբիական ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը «Ռիա Նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել էր, որ Լիբիայի ազգային համաձայնության կառավարությունը և Թուրքիան Լիբիայում զինադադարից օգտվել են Սիրիայից վարձկանների տեղափոխման համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Տրիպոլի  


Վերնագիրի այլ պիտակները