Բեռնի Սանդերսը ամրապնդում է դիրքերը ԱՄՆ նախագահական մրցապայքարում

19:34   23 Փետրվար 2020    225

Վերմոնտից ընտրված սենատոր Բեռնի Սանդերսը երեկ ձայների տպավորիչ առավելությամբ առաջ է անցել մրցակիցներից Նևադայում` ամրապնդելով առաջատարի իր դիրքը նախագահի դեմոկրատ թեկնածուների պայքարում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ նախնական արդյունքների՝ նա ստացել է ձայների շուրջ 47 տոկոսը: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը` ձայների 20 տոկոսով:

Սա ներկուսակցական այս պայքարում նրա առաջին հաղթանակն է, ավելի վաղ Այովայում և Նյու Հեմփշիրում նա նույնիսկ առաջատար եռյակ չէր անցել:

Հաջորդ` վճռորոշ քվեարկությունը տեղի կունենա մարտի 3-ին, երբ ներկուսակցական ընտրություններ կանցկացվեն միանգամից 14 նահանգներում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԲեռնիՍանդերս  


Վերնագիրի այլ պիտակները