ԱՄՆ-ում նախագծել են էժան խլացուցիչ․ այն կրողին չեն կարող ձայնագրել

19:47   23 Փետրվար 2020    312

Միացյալ Նահանգներում նախագծել են Сyberpunk կոչվող թևնոց-խլացուցիչ, որը մարդկանց օգնելու է խուսափել իրենց խոսակցությունների գաղտնի ձայնագրումից։ Սարքը շուկայում վաճառվելու է ընդամենը 20 դոլարով։

Սարքի աշխատանքի սկզբունքը աղմուկի միջոցով խլացումն է։ Այն արձակելու է ուլտրաձայներ, որոնք լսելի չեն մարդու ականջին։ Սակայն եթե ինչ-որ մեկը այդ ընթացքում փորձի գաղտնի ձայնագրել խոսակցությունը, ապա ձայնագրությունը խոտանված կլինի ի սկզբանե, քանի որ դրանում կլսվի միայն ուլտրաձայների աղմուկը։

Սա թույլ կտա անձնական խոսակցությունների ժամանակ խուսափել հնարավոր արտահոսքերից։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները