Չինաստանում մոտ 2,5 հազար մարդ կորոնավիրուսի զոհ է դարձել

20:13   23 Փետրվար 2020    291

Չինաստանի մայրցամաքում 2,442 մարդ արդեն մահացել է նոր տեսակի կորոնավիրուսից:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է Առողջապահության պետական կոմիտեի կայքը:

Պետական կոմիտեի տվյալներով, գրանցվել են վարակվածության հաստատված 76936 դեպք:

Ինչպես նշված է, այժմ կորոնավիրուսով տառապում է 51 606 մարդ, որոնցից 10 968-ը ծանր վիճակում են:

Նշվում է, որ համաճարակի ընթացքում հիվանդանոցներից դուրս է գրվել ընդհանուր առմամբ 22 888 հիվանդ:

2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչը կորոնավիրուսի նոր տեսակ է, որին տրվել է Covid-2019 պաշտոնական անունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները