Թուրքիան փակում է Իրանի հետ սահմանը կորոնավիրուսի բռնկման պատճառով. ԶԼՄ-ներ

20:34   23 Փետրվար 2020    268

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթի Կոջան հայտարարել է, որ Իրանի հետ սահմանը կփակվի ԻԻՀ-ում գրանցված կորոնավիրուսի բռնկման պատճառով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով՝ տեղական ժամանակով 20:00-ից կդադարեցվեն նաեւ իրանական ավիաչվերթները, իսկ ճանապարհներն ու երկաթուղային հաղորդակցումը կփակվի ավելի վաղ:

Ուրբաթ Թուրքիան սկսել էր անցկացնել Իրանից ժամանած քաղաքացիների բժշկական ստուգում:

Առողջապահության նախարարի խոսքով՝ արդյունավետ միջոցների շնորհիվ նրանց հաջողվել է կանխարգելել վիրուսի ներթափանցումը երկրում, սակայն, այդուհանդերձ, Իրանից տագնապալի լուրերը մտահոգել են Թուրքիային:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները