Վրաստանը կասեցրել է ավիահաղորդակցությունն Իրանի հետ

20:41   23 Փետրվար 2020    240

Վրաստանը սահմանափակում է ավիահաղորդակցությունը Իրանի հետ կորոնավիրուսի պատճառով, հայտնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Վրաստանի ԱԳՆ-ին:

Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ Չինաստանից հետո կորոնավիրուսի տարածման ամենաբարձր ցուցիչը գրանցվել է Իրանում: Նշվում է, որ իրանական կողմը միջոցներ է ձեռնարկում տվյալ հիվանդության դեմ պայքարի նպատակով, ինչպես նաև կատարում է Իրանից դուրս եկող քաղաքացիների սքրինինգ:

Նշվում է, որ ներկայումս ուղևորներն արդեն չեն կարող Իրանից թռչեկ Վրաստան: Ընդ որում՝ Վրաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ ավիաընկերություններին հնարավորություն կտրվի Իրանից վերադարձնել արդեն այնտեղ գտնվող Վրացի զբոսաշրջիկներին:

Այսպես, դեռևս բաց է Իրանի հետ վրացական ցամաքային սահմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները