Իրանն ստեղծում է կորոնավիրուսի վերահսկման ազգային շտաբ

21:14   23 Փետրվար 2020    311

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հրաման է տվել ստեղծել կորոնավիրուսի տարածումը վերահսկող ազգային շտաբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ շտաբի մեջ կընդգրկվեն ներքին գործերի նախարարը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Իրանի նախագահի խոսքով՝ պլանավորվում է պարբերաբար անցկացնել խորհրդակցություններ՝ քննարկելու տեղի ունեցող դեպքերն ու մշակելու գործողությունների ծրագիր:

Այս պահին հայտնի է Իրանում կորոնավիրուսով վարակման 43 դեպքի մասին: 8 մարդ մահացել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները