Վենետիկի կառնավալը ցանկանում են ընդհատել կորոնավիրուսի բռնկման պատճառով

21:37   23 Փետրվար 2020    296

Իտալիայի իշխանությունները ընդհատել են Վենետիկի կառնավալը նոր կորոնավիրուսի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով, հաղորդում է BBC News-ը:

Վենետո շրջանի իշխանությունները տեղեկացրել են, որ կառնավալը կավարտվի կիրակի՝ նախատեսվածից երկու օր շուտ:

Վենետիկի կառնավալը մեկնարկել է փետրվարի 8-ին քաղաքի ջրանցքերից մեկում ջրային շքերթով եւ այս տարի պետք է ավարտվեր փետրվարի 25-ին:

Վերջին տվյալներով՝ Իտալիայում կորոնավիրուսով վարակվելու ընդհանուր թիվը գերազանցել է 100-ը: Երկու մարդ մահացել է, իսկ մեկ մարդ՝ բուժվելուց հետո դուրս գրվել հիվանդանոցից: Դեպքերը գրանցվել են Իտալիայի հինգ շրջաններում, սակայն ամենամեծ թվով վարակվածներ կան Լոմբարդիայում:

Շաբաթ երեկոյան Իտալիայի նախարարների խորհուրդն արտահերթ նիստի ժամանակ ընդունել է որոշում երկրի հյուսիսում կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարի շուրջ: Փաստորեն, այն ապահովում է վիրուսի տարածման օջախների մեկուսացումը, որի էպիկենտրոնը Միլանից ոչ շատ հեռու Կոդոնյո քաղաքն է եւ Պադուի նահանգում Վո քաղաքը: Կարանտին է հայտարարված Կոդոնյոյի մերձակայքում՝ եւս ինը շրջաններում, որտեղ բնակվում է շուրջ 50 հազար մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վենետիկ  


Վերնագիրի այլ պիտակները