«Լա Սկալա» օպերային թատրոնը ժամանակավորապես փակվում է կորոնավիրուսի բռնկման պատճառով

22:05   23 Փետրվար 2020    644

Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնում տեղեկացրել են Իտալիայում տարածված կորոնավիրուսի պատճառով աշխատանքը ժամանակավորապես դադարեցնելու մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Թատրոնը կսպասի իշխանություններից հետագա կարգադրումներին»,-ասվում է «Լա Սկալա»-ի կայքում տեղադրված հայտարարության մեջ:

Ավելի վաղ ձեռքբերված տոմսերը վերադարձնելու եւ ավելի մանրակրկիտ տեղեկատվություն ստանալու հարցով հանդիսատեսին խնդրել են դիմել թատրոնի ադմինիստրացիային:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԼաՍկալա  


Վերնագիրի այլ պիտակները