Զանգվածային հարսանիքն ու բժշկական դիմակները

22:48   23 Փետրվար 2020    318

Ֆիլիպինների Բակոլոդ քաղաքում ամեն տարի հարյուրավոր զույգեր ամուսնական երդում են տալիս ավանդույթ դարձած զանգվածային արարողության ժամանակ, որը հովանավորում է երկրի կառավարությունը:

Սակայն այս տարի պսակադրությունն անցել է փոքր-ինչ անսովոր պայմաններում: Ինչպես ներկայացնում է BBC News-ը, 220 զույգ ամուսնացել է բժշկական դիմակներով, ինչպես նաև ստուգում է անցել՝ կորոնավիրուսի հավանական ախտանշաններ հայտնաբերելու համար:

Նախազգուշական միջոցառումներ են ձեռնարկվել՝ կանխելու Չինաստանից տարածվող վիրուսի փոխանցումը:

Հիշեցնենք, որ վերջին տվյալներով՝ կորոնավիրուսից Չինաստանում մահացել է 2442 մարդ, վարակվածների թիվը հասել է մոտ 77 հազարի, 22 888 մարդ բուժվել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆիլիպիններ  


Վերնագիրի այլ պիտակները