Brexit-ից հետո կփոխվի բրիտանական անձնագրի գույնը

22:55   23 Փետրվար 2020    321

Մեծ Բրիտանիայի Եվրամիությունից դուրս գալուց հետո կփոխվի բրիտանական անձնագրի գույնը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարությունը։

Նոր փաստաթուղթը ներկայիս մուգ կարմիր գույնի փոխարեն կունենա մուգ կապույտ շապիկ: Բացի այդ, դրա վրայից կվերանա Եվրամիության մասին հիշատակումը: Ակնկալվում է, որ թարմացված անձնագրերի տրամադրումը կսկսվի մարտ ամսից:

Կփոխվի նաև այն նյութը, որից պատրաստված է շապիկը: Դիզայնի հեղինակները պնդել են, որ փոփոխության ենթարկված նոր անձնագրերը կբարձրացնեն տվյալների անվտանգության ապահովումը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Brexit  


Վերնագիրի այլ պիտակները