Կորոնավիրուսի դեմ պայքարում Իրանը կներգրավի Զինված ուժերը

09:02   24 Փետրվար 2020    226

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտնել է, որ նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարում Իրանը կներգրավի Զինված ուժերը։

Այդ մասին հաղորդվում է նախագահի պաշտոնական կայքում։ «Մենք ցանկանում ենք կարճ ժամանակահատվածում վերահսկողություն սահմանել հիվանդության նկատմամբ՝ զոհերի թիվը նվազագույնի հասցնելու համար»,- նշել է Ռոհանին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հասան Ռոհանին նաև ընդգծել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում կներգրավվեն պետական բոլոր մարմինները և հասարակական կազմակերպությունները։

Հիշեցնենք, որ Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 8-ի։ Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու Մեղրիի սահմանային անցակետով անձանց մուտքը Հայաստան։

Իրանի հետ սահմանը փակել էին Թուրքիան, Քուվեյթը, Իրաքը։ Վրաստանը կասեցրել է ավիահաղորդակցությունն Իրանի հետ, սակայն դեռևս բաց է Իրանի հետ վրացական ցամաքային սահմանը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Կորոնավիրուս   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները